Թեղենիս

000032_26Թեղենիս Ամսի 8-ին, ժամը 10-ին, Միջին դպրոցի մի խումբ սովորողներով ուղևորվեցինք Թեղենիս՝ Բուժական գյուղի կողմից։ Պիտի քայլեինք մինչև Թեղենյաց վանք։ Այնքան հաճելի էր այդ գունավոր անտառով քայլելը: Ամբողջ անտառը դեղին, կանաչ ու կարմիր ծառերով լցված էր: Մենք մի քիչ բարձրացանք և վերջապես հասանք Թեղենյանց վանքին: Այն շատ գեղեցիկ էր, որ ուզում էինք ամեն քարի վրա նկարվել։ Մենք մոմ վառեցինք, ուսումնասիրություններ կատարեցինք, շրջեցինք տարածքով, կարդացինք գրառումները…բայց չհասկացանք, թե տարածքը, եթե վերահսկվում է Մշակույթային տարածքներ պահպանության կողմից, ուրեմն ինչու էր այդքան չխնամված. այնքան, որ վերջին պեղումներից առանձնացված տարածքները՝ ինչ պես նշվում է համացանցում, չէր երևում։ Չնայած, որ առանց դրա էլ հրաշալի տեղանք էր։ Մենք տարածքը մաքրեցինք «ուտուշխմուշների» հետքերից, դրեցինք այնտեղի աղբի տակառում, իսկ իջնելու ճանապարհին մասուր հավաքելով, վայրի շլոր, տանձ ու խնձոր ուտելով հասանք Բուժական գյուղ։

Leave a comment