Իմ օրագիրը (10.16.2016)

 

Այսօր առավոտյան արթնացա պայուսակս դասավորեցի նստեցի մեքենան և գնացի դպրոց: Հասա ու արագ գնացի մասնակցելու ընդհանուր պարապունքին, այն շատ հետաքրքիր անցավ: Առաջին ժամը մեզ մոտ գրականություն էր: Մենք ամբողջ դասին կարգի բերեցինք մեր բլոգները, օրագիր, թարգմանություն օտար լեզուներից ու գրաբարից և այլն: Դասի ավարտից հետո գնացինք ռուսերենի դասասենյակ: Մենք ռուսերենի ժամին արեցինք վարժություններ և դասը ավարտվեց: Սկսվեց ընտրությունը, վրացերեն լեզու ինձ հետաքրքրում է, այդ պատճառով էլ ես ընտրել եմ վրացերեն: Մենք դասարանում բաժանվեցինք երկու խմբի, աղջիկների խումբ և տղաների խումբ: Աղջիկները պետք է վրացերեն հարցեր տան տղաներին իսկ տղաները պատասխան են այդ հարցին, իսկ հետո հակառակը: Այդպես առաջին ժամին հարցերից անծանոթ բառեր դուրս գրեցինք, իսկ երկրորդ ժամին այդ անծանոթ բառերով փորձեցինք հարցեր կազմել, մի խոսքով հարստացրեցինք մեր բառապաշարը նոր բառերով: Մեր մոտ երկար դասամիջոց էր: Ես իմ ընկերուհիների հետ գնացի Էտալոն, հաց կերանք, այգում ճաճորվեցին և շտապեցինք դասարան: Հանրահաշիվ էր անցանք նոր թեմա, այդ թեմայի վերաբերյալ վարժություններ արեցինք, և դասը ավարտվեց: Սկսվեց հասարակագիտությունը: Ես շաատ եմ սիրում այս առարկան քանի որ մենք բանավեճեր շատ հաճախ ենք անում: Օրինակ անցյալ ու այս դասին մենք բաժանվեցինք երկու խմբի աղջիկների և տղաների խբմին և սկսեցին վիճել թե ինչ է կարելի աղջկան որ տղային չի կարելի կամ որ տղային է կարելի աղջիկներին չի կարելի: Այդ ժամին այնքան վիճեցինք, որ չհասկացանք թե ինչպես դասը ավարտվեց: 7-8 ժամերին ֆիզկուլտուրա էր: այդ երկու ժամերն էլ անցավ և ես գնացի տուն: Ընթրեցի, միքիչ հանգստացա դասերս արեցի և գնացի քնելու:

Leave a comment