Աշխարհը առանց ինտերնետի․․․

Ինտերնետից օգտվում են աշխարհի տարբեր սեռի և տարիքի միլիոնավոր մարդիկ` համակարգիչներով, հեռախոսներով և այլ սարքերով: Ինտերնետը դարձել է անբաժանելի կենսական պահանջ և անփոխարինելի «գործիք»: Ինտերնետից չօգտվել ժամանակակիցների համար նշանակում է մեծ զոհաբերություն կատարել: Ցանկացած տարիքի միլիոնավոր մարդիկ օգտվում են ինտերնետից։ Ինտերնետը շատ վատ ազդեցություն է թողնում մարդուն, կարծում եմ երկար ժամանակ օգտվելու դեպքում սահմանափակվում է օգտվողի աշխարհընկալումը և այսպես ասած փչացնում է լկյանքը։ Չափազանց տարվածությունը ինտերնետով բազմաթիվ մարդկանց ստիպում է օր օրի ավելի շատ ժամանակ անցկացնել ցանցումԵս աշխարհը առանց ինտերնետի ուղղակի չեմ պատկերացնում․․․

Երբ ընկերներս ինձ հետ են

Երբ ընկերներս ինձ հետ են, իմ օրը շատ ավելի հետաքրքիր ու ուրախ է անցնում։ Մենք առավոտյան իրար հանդիպում ենք և իրար հետ անցկացնում ենք օրվա մեծ մասը։ Ես նրանցից շատ բաներ եմ սովորել։ Մենք իրար հետ երբեմ վիճում ենք, բայց իրարից չենք նեղանում, որովհետև իրար սիրում ենք։ Երբ նրանք ինձ հետ չեն լինում, ես տրամադրություն չեմ ունենում։ Արդեն երկար ժամանակ է, ես նրանց հետ ընկերություն եմ անում, և մենք որոշել ենք իրարից չբաժանվել։ Մենք մեր բնավորություններով շատ տարբեր ենք ՝մեկս համարձակ է, մյուսս՝ ամաչկոտ, բայց ամեն մեկս իրար լռացնելով դառնում ենք մի ամբողջություն։ Ես ուրախ եմ, որ նրանց պես ընկերներ ունեմ։

Ես հավատում եմ հրաշքին…

aloha-beach-beautiful-places-clouds-favim-com-2081661Հավատում ե՞ք հրաշքին:  Կասեք ո՞չ:

Մի պահ մտածեք. Միթե հրաշքը մեր կողքին չէ: Ինչպե՞ս չէք տեսնում: Միթե հրաշք չեն արևածագը և արևմուտքը, ծիածանն ու հորդ անձրևը: Միթե հրաշալի չեն թռչուններն ու կենդանիները: Մեր ծնողները, քույր, եղբայրը, ընկերները: Բոլորն էլ հրաշքի մասնիկներ են, որոնք մեր կյանքը դարձնում են հեքիաթ ու հրաշք: Ուղակի պետք է զգալ, տեսնել ու գնահատել ամեն պահը ու ամեն ինչը և կյանքը կդառնա երազանք: Հրաշքներ կան նրանց համար, ովքեր հավատում են ու տեսնում են այն:

Իմ զբաղմունքը ազատ ժամանակ

art11Ես շատ եմ սիրում նկարել, այդ պատճառով էլ տանը իմ ամեն ազատ ժամանակը անցկացնում եմ նկարելով: Ես կենտրոնանում եմ մանրանկարների վրա, երբ դրանք նկարում եմ, սկսում եմ գունավորել տարբեր գույներով: Ես մանկուց սիրել եմ նկարել, և մինչ այժմ սիրում եմ: Իմ սենյակում ունեմ նկարների հավաքածու, դրանք օր օրի շատանում են: Շատ եմ սիրում հայտնագործել փոքրիկ դեկորներ, և քանի որ շուտով ամանօրն է, ես որոշել եմ պատրաստել ամանօրյա դեկորներ…

Մարդ, ում վստահում եմ…

Ես ունեմ շատ ծանոթներ, սակայն ոչ բոլորին եմ վստահում: Երևի լավ չեմ ճանաչում դրանից է, ուղակի ժամանակ է պետք որպեսզի մարդուն լավ ճանաչել: Երբեմն շատերի վրա եմ հույս դնում, բայց շատ քչերն են ինձ հասկանում ու օգնում: Երկար մտածելուց հետո, արդեն հասկանում եմ, որ ես իմ մտերիմ ընկերուհիներին արդեն ճանաչում եմ երկար տարիներ: Եվ ահա ՝կարծում եմ նրանք են, ում ես կարող եմ վստահել ՝ևս երկար տարիներ…

«Мое детство»

У меня очен приятные воспоминания о моём детстве. Оно прощло очен красиво и весело.

Меня очен любят мои родные, они очен часто дарили мне подарки и конфеты.

Играли со мной и путеществовали.  Я все это очен хорошо помню и некогда не забуду….

 

Աշուն է, օրերը ցրտում են

562306_1408444909386395_1697145308_n-218x400-993x400Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես այն ժամանակ, երբ քայլում եմ փողոցով ու գունավոր տերևների խշխշոցն եմ լսում ոտքերիս տակ: Աշնանը շատ եմ սիրում քայլել՝ դանդաղ անձրևի տակ: Շատ գեղեցիկ է ամբողջ քաղաքը աշնանը, և ես հաճույք եմ ստանում աշնանը այդ գունավոր քաղաքով զբոսնելիս ընկերուհիներիս հետ: Նաև շատ եմ սիրում պատուհանից դուրս հետևել անձրևից թռչվող մարդկանց, ովքեր վազում են որ չթռչվեն:

Իմ երեկվա օրը

Երեկ առավոտյան արթնացա, և ինչպես միշտ, քնած ձևանալով որոշեցի օրվա անելիքներս: Մայրիկիս ստիպողությամբ մահճակալիցս դուրս թռա: Տասնչորս րոպեների ընթացքում հագա շորերս, այնուհետև աչքերս փակ չորս րոպեների ընթացքում հասա լվացարան: Ճանապարհին հասկացել էի, որ վերնաշապիկս թարս եմ հագել, բայց ուշադրություն չդարձրի: Տաս րոպեից արդեն սենյակում էի: Ամեն օրվա նման նստում եմ, և աչք կպցնում: Այնուհետև արթնանում խոհանոցում նախաճաշի դիմաց: Նախաճաշելուց հետո պայուսակս եմ դասավորում և գնում վերարկուիս, կոշիկներիս, գլխարկիս և շարֆիս ետևից: Հետո վազում եմ դեպի երթուղայինը: Դպրոց մտնելուց բարևում եմ բոլոր ուսուցիչներին և ծանոթ աշակերտներին: Ընդհանուր պարապմունքը վերջացնելուց հետո գնում եմ դասի: Դասերի կեսը ձանձրանալով անցկացնելուց հետո, շտապում եմ պարապմունքի, որից հետո նույն ձևով հանդիպած ծանոթ աշակերտներին հաջողություն ասելով շտապում տուն: Տուն մտնելուց քիչ անց անցնում եմ դասերիս, հետո ճաշում, ու նորից շարունակում դասերս: Հերթով բոլորին բարի գիշեր մաղթելով գնում եմ սենյակ, իսկ շորերս հանելուց նոր եմ հասկանում, որ վերնաշապիկս այն ժամանակ մոռացել էի ճիշտ հագնել:

Մարդ, ում վստահում եմ

Ես ունեմ շատ ծանոթներ, սակայն ոչ բոլորին եմ վստահում: Երևի լավ չեմ ճանաչում դրանից է. երբեմն շատերի վրա եմ հույս դնում, բայց շատ քչերն են ինձ հասկանում և օգնում: Ուեմն նրանք ինձ լավ չեն ճանաչում: Երկար մտածելուց հետո, արդեն հասկանում եմ, որ ես իմ մտերիմ ընկերուհիներին արդեն ճանաչում եմ երկար տարիներ: Եվ ահա ՝կարծում եմ նրանք են, ում ես կարող եմ վստահել ՝ևս երկար տարիներ…