ԱՔԱՂԱՂԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

 Թարգմանություն

Մի սրամիտ մարդ ճամփորդում էր։ Ճանապարհին անձրև սկսվեց: Նա թեքվեց դեպի իր լավ ծանոթի տունը: Տան տերը տանը չէր, և հյուրին ընդունեց նրա կինը:

Լինելով ժլատ՝ նա պատրաստեց աղքատիկ հյուրասիրություն:

Մինչ ճամփորդը ճաշում էր, ցանկապատի վրա բարձրացավ թմբլիկ աքաղաղը։ Տարածելով թևերը՝ նայեց տանտիրուհուն և ծուղրուղու կանչեց:․

-Կտրի՛ր ձայդ, թող որ քո կոկորդին եռման ջուր լցվի, -բղավեց տիրուհին և քշեց աքաղաղին։

-Ինչո՞ւ եք նրան քշում: Նա ոչ մի վատ բան չի արել: Տիրոջ բացակայությունը փրկեց նրան, ու ահա նա ուրախությունից ձայնը գցել է գլուխը,- ասաց սրամիտը ՝ժպտալով։

 

Թարգմանությունը՝ Անի Գևորգյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

ՀԱՐՑՐԵՔ ԻՄ ՀԱՅՐԻԿԻՆ

Մի անգամ մի կատակասեր մարդ հյուր էր գնացել. դիմեց ներկաներին.

-Ուզում եմ ձեզ մի բան պատմել:

-Պատմիր,-ասացին:

-Մի անգամ իմ ծանոթը մի մոծակ բռնեց, մորթեց, և, պատկերացրեք, մոտ 300 կգ միս ստացավ, որից  500 բաժին ուտելիք ստացավ: Բացի այդ 6 թաս յուղ քամեց:

-Հերիք է, հորինում ես,- բացականչեցին բոլորը:

-Գնացեք հարցրեք հորս, նա ամեն ինչ իր սեփական աչքերով է տեսել:

-Իսկ որ՞տեղ է քո հայրը.

-Գերեզմանում,- պատասխանեց նա:

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը՝  Անի Գևորգյանի:

ՓԱԽԼԱՎԱՅԻ ՀԱՄԸ

-Ո՞ր քաղցրավենիքն է ամենալավը, և ո՞ր ուտեստն է ամենահամեղը:

Յուրաքանչյուրը տվեց իր ամենասիրելի ուտեստի անունը, և պարծեցավ, որ այն ամենահամեղն է:

-Ոչ եղբայրներ, -մեջ մտավ Սաքոն, -ամենաքաղցր բանը փախլավան է:

-Որտեղի՞ց գիտես,-հարցրեց քեռի Թորոսը:

-Եթե չիմանայի, չէի ասի,-ասաց Սաքոն:

-Որտեղի՞ց գիտես, է~,-համառեց Մագդեսանց Հարութը,-փախլավա կերած կա՞ս:

-Չեմ կերել, բայց գիտեմ,-հպարտ պատասխանեց Սաքոն:

-Եթե չես կերել, ին՞չ գիտես, որ փախլավան քաղցր է,-հարցրեց քեռի Թորոսը:

-Էէէ~,-նեղացած ասեց Սաքոն,-չեմ կերել, բայց գիտեմ: Երբ անցյալ տարի Ղարս էի գնացել, այնտեղ փախլավա էին ուտում ու ասում, թե էս ինչ համեղ է փախլավան:

Թարգմանությունը` Անի Գևորգյանի:

 

 

Աշուն է, օրերը ցրտում են

562306_1408444909386395_1697145308_n-218x400-993x400Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես այն ժամանակ, երբ քայլում եմ փողոցով ու գունավոր տերևների խշխշոցն եմ լսում ոտքերիս տակ: Աշնանը շատ եմ սիրում քայլել՝ դանդաղ անձրևի տակ: Շատ գեղեցիկ է ամբողջ քաղաքը աշնանը, և ես հաճույք եմ ստանում աշնանը այդ գունավոր քաղաքով զբոսնելիս ընկերուհիներիս հետ: Նաև շատ եմ սիրում պատուհանից դուրս հետևել անձրևից թռչվող մարդկանց, ովքեր վազում են որ չթռչվեն:

Վ. Սարոյանի Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին (Վերլուծություն)

d181d0bad0b0d187d0b0d0bdd0bdd18bd0b5-d184d0b0d0b9d0bbd18b-1Ինձ դուր եկավ այս պատմվածքը, շատ իմաստուն և փորձված խորհուրդներ էին Կարո քեռու տված խորհուրդները  Մելիք քեռուն: Մելիքը առաջին օրը ուշադիր հետևում էր, թե երբ պետք է ինչ որ մեկը նրան մոտենար, ինչ որ բան առաջարկեր և  ինչպես Կարոն էր խորհուրդ տվել, այդ խորհուրդներով շարժվի առաջ: Երբ արդեն գիշեր էր Մելիքը ամբողջ գիշեր փողը կոշիկի մեջ, կոշիկը բարջի տակ՝, Մելիքի գլուխն էլ բարձի վրա նա աչք չկպցրեց վաղից: Բայց սակայն ինչ ասել էր Կարոն, դրանցից ոչ մի բան նրա հետ տեղի չունեցավ, Այդ պատճառով էլ ամեն ինչ ստեղծագործությունում խառնվեց իրար: Դրանից ազդված, Մելիքը մյուս օրը ամեն ինչը անում է հակառակը և տարորինակ ճամփորդություն է ստացվում: Երբ Մելիքը արդեն վերադառնում է Նյու Յորքից, հասկանալով, եթե նա ճշմարտությունը ասի Կարոն կվիրավորվի, և նա այդ ամենը մտածելով ասում է, որ դու ինչպես ասել էս՝ ես այդպես արել եմ: Մելիքը հասկանալով որ այդ խորհուրդները Կարոն իր կյանքի փորձից է ասել և չնեղացնելու համար այդպես է ասում, իսկ Կարոն ուրախ՝ ամեն ինչից բե-խաբար մտածում է որ իր կյանքի փորձը մեկին պետք եկավ:

Ճաբուա Ամիրեջիբի (Վերլուծություն)

%d5%b0%d5%a5%d5%ae-800x500_cԱյս պատմվածքը ինձ դուր եկավ: Շատ հետաքրքիր էր, հաճույքով կարդում էի: Տղան ցանկանում էր ունենալ հեծանիվ, սակայն նրա հայրը առաջարկեց աշխատել՝ և ինքնուրույն վաստակել գումար որով կարելի է սովորել աշխատել, և գնել իրեն հեծանիվ: Ես մտածում եմ, որ տղայի հայրը այդտեղ ճիշտ վարվեց նրա հետ, որովհետև նա պետք է ի վերջո սովորել գումար աշխատել իր ցանկացածը գնելու համար: Հայրը հեծանիվի գումրը ուներ, կարող են հենց ինքը գնել հեծանիվը, ուղակի նա ցանկացավ տղային սովորեցնել աշխատել: Երբ արդեն տղայի քույրը տունը լքում էր՝ տղան իմանալով, որ նրանք գումար չունեն ապրելու համար՝ հուզվեց և իր ամսիներով տանջված հաստակած առաջին աշխատավարձը տվեց նրա քրոջը, իսկ նրա քույրը խոստացավ, որ կգնի հեծանիվը, իսկ այս լավությունը չի մոռանա: Սակայն ամեն ինչ փոխվում է: Նրա քրոջ ընտանիքը միանում է տղայի ընտանիքին, և համերաշխ ապրում են միմյանց հետ: Իսկ տղային, որ խոսք էին տվել գնել հեծանիվ՝ այդպես էլ ոչ ոք իր խոստումը չկատարեց և չգնեցին հեծանիվ:

Վրացերեն լեզվով ներկայացանք միայն մենք

14438868_1071603052953107_717459673_o-1

14513825_1071603609619718_1270343769_o-1

Այսօր սեպտեմբերի 26 –ին նշվում է Եվրոպական լեզվի տոնը: Միջոցառումը տեղի ունեցավ Մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետում: Դահլիճը լցված էր ուսանողներով և դպրոցականներով: Միջոցառմանը ներկա էր Գերմանիայի դեսպանը Հայաստանի հանրապետությունում: Նա իր ողջույնի խոսքում նշեց, որ յուրաքանչյուր մարդ պետք է իմանա ամենաքիչը երկու օտար լեզու: Այս տարի նշվում է գերմանացի մեծ կոմպոզիտոր Մոցարտի 206 ամյակը; Կատարվեց Մոցարտի ստեղծագործություններից: Նշվեց որ աշխարհում գոյություն ունի 6000-ից 7000 լեզու: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի վրացերենի ընտրության սովորողներս նույնպես մասնակցեցինք այս մեծ տոնին: Վրացերեն լեզվով ներկայացանք միայն մենք: Ներկայացրեցինք «Ընթերցում ենք Ռուսթավելի» նախագիծը: Պատմեցինք մրցույթի մասին, վրացերեն ընթերցեցինք հատվածներ պոեմից:

ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՒ ԱՐՋ

Վիժայը և Ռաժուն ընկերներ էին: Նրանք արձակուրդին անտառ էին գնացել: Վայելում էին բնության գեղեցկությունը: Հանկարած տեսան մի արջ, որը գալիս էր դեպի իրենց: Վախեցել էին:

Ռաժուն, որ գիտեր ծառ մագլցել, վազեց դեպի ծառի մոտ և արագ բարձրացավ: Նա չմտածեց Վիժայի մասին: Վիժայը ծառ մագլցել չգիտեր:

Վիժայը մտածեց մի վայրկյան: Նա լսել էր, որ կենդանիները չեն սիրում դիակներ: Նա պառկեց գետնին և շունչը պահեց: Արջը հոտոտեց նրան և մտածեց, թե հա մեռած է: Եվ այսպես, անցավ, գնաց:

— Ռաժու,- ասաց Վիժայը,- ի՞նչ  շշնջաց արջը քո ականջին:

Վիժայը պատասխանեց.

— Արջն ասաց, որ հեռու մնամ քեզ նման ընկերներից:

Իմ օրագիրը (16.09.2016)

Ես ուրբաթ օրվա առավոտները, ուշադրություն շատ քիչ եմ դարձնում իմ անուշ քունին, որովհետև գիտեմ, որ շաբաթվա վերջին օրն է, և կարող եմ այս վերջին օրը արթնանալ, գնալ դպրոց, գալ և մնացած օրերը իմ ուզած չափով առավոտները քնել: Արագարագ պատրասվեցի և նստեցի տաքսի, երբ հասա դպրոց բարևեցի դասընկերուհիներիս և միասին կանգնեցինք ընդհանուր պարապունքին: Երբ ընդհանուր պարապունքը վերջացավ մենք գնացինք դասարան, մեր մոտ առաջին ժամը երկրաչափություն էր, մեր սովորած դասերը պատասխանեցինք, խնդիրներ լուծեցինք և դասը ավարտվեց: Երկրորդ դասը հայոց լեզու էր: Մենք գնացինք Բ4 դպրոց պարտեզի Ագարակը: Այնտեղ կար 4 ձի՝ 2-սը աղջիկ 2-սը տղա: Այնտեղ միքիչ մնացինք ձիերի հետ ծանոացանք միքիչ նրանց սիրեցինք և երբ արդեն դասի ավարտը գալիս էր մենք եկանք միջին դպրոց: Երորրդ ժամը Ֆիզիկա էր իսկ ֆիզիկայից հետո անգլերեն երբ այդ երկու ժամերը վերջացան՝ սկսվեց երկար դասամիջոցը մենք հաց կենանք հետո գնացինք Էտալոնի այգի այնտեղ միքիչ ճոճորվեցինք և դասը սկսվեց եկանք դասարան մեր մոտ պատմություն էր իսկ հետո հասարակագիտություն այդ ժամերը վերջացավ և մեր մոտ մեր սիրելի դասերից մեկն էր: Ֆիզկուլտուրան: Ֆիզկուլտուրան էլ երբ վերջացրինք ես իմ ընկերուհիների հետ միքիչ Էտալոնի այգում զբոսնեցի և գնացինք միդիաուրբաթին երբ ավարտը եկավ ես գնացի տուն: Մի քիչ համակարգչով խաղացի հետո գնացի բակ օդափոխվեցի և եկա տուն: Իսկ մի քանի ժամ անց քնեցի:

Իմ օրագիրը (15.09.2016)

Այսօր շատ դժվար արթնացա: Պայուսակս դասավորելուց հետո նստեցի տաքսի և եկա դպրոց: Ընդհանուր պարապունքը շատ հետաքրքիր անցավ: Առաջին ժամը հայոց լեզու էր իսկ երկրորդ ժամը ռուսերեն: Այդ ժամերը անելուց հետո մեր մոտ իմ ամենասիրելի դասն էր՝ ընտրությունը այդ երկու ժամերն էլ վերջացավ և մեր մոտ սկսվեց երկար դասամիջոցը մենք գնացինք Էտալոնի այգի հաց կերանք միքիչ ճոճորվելուց հետո գնացինք հանրահաշվի դասին: Երբ վերջացավ այդ դասը գնացինք էտալոնի այգի նորից միքիչ ճոճորվեցինք և ես գնացի տուն: Դասերս արեցի և քնեցի: