Բարձրունքի հաղթահարում 2020

Նախագիծ

 

Ամսի 28-ին բարձրունքի հաղթահարում նախագծով շարժվեցինք Կոտայքի մարզ գյուղ Արզական:

Նախատեսում էինք ուտելի կանաչիների հավաքում և չորացման նպատակով հյուսում որպես տեխնոլոգիական գործունեություն, սակայն ավելուկ չպատահեց, փոխարենը կորաղացանք մանդակ հավաքել: Մաքրեցինք ցողունը տերևներից և տանը դրանից թթու պատրաստեցինք: Խոսեցինք Մանդակի օգտակար հատկություննների մասին:

Մանդակի մասին.

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ:

Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը մանր խոզաններով պատված, էլիպսաձև, կողքերից թույլ սեղմված սերմ է։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։

Որոշ տեսակների մատղաշ ցողուններից ու արմատներից պատրաստում են աղցան և այլ կերակուրներ, թթու դնում։ Մի քանիսը մոլախոտեր են. աղբոտում են հացահատիկի ցանքերը։

 

Խոսուն նկար

Screenshot_20200516-001012_Gallery
Իմ նախապապը՝ Գևորգյան
Պարգև Ղազարի 1912-1986

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում, երաժշտի ընտանիքում: 1915 թվականին ծնողները 3 տարեկան Պարգևի հետ գաղթում են ԱրևելյանՀայաստան: Այդ ժամանակ Հայաստանում մոլեգնում էրժանտախտի համաճարակը և Պարգևի հայրը ընտանիքըփրկելու նպատակով որոշում է ապրել քաղաքից հեռուքիչ բնակեցված որևէ տեղ և ընտանքիը հայտնվում էԱրագածոտն մարզի Գեղաձոր գյուղում: Այստեղ էանցնում Պարգևի պատանեկությունն ուերիտասարդությունը: Ստանում է միջնակարգ  կրթություն տեղի դպրոցում, ամուսնանում և ունենումերկու զավակ:

1941 թվականին զորագրվում է պատերազմ, հիմնականում կռվում Լենինգրադիմատույցներում, անցնում հայրենական պատերազմի թոհ ու բոհով:

2 անգամ վիրավորվում է և 1945 թվականի հաղթանակից հետո ևս մեկ տարիշարունակում է ծառայությունը և զորացրվում 1946 թվականին:

Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով, այդ թվում արիության շքանշանով:

1946 թվականին վերադառնում է Գեղաձոր: Իմանալով ծնողների մահվանմասին, որոշում է ընտանիքի հետ տեղափոխվել Երևան: Հաստատվում է ՆորքՄարաշ թաղամասում որտեղ և կառուցում է իր տունը: Այդ տանը ևս 4 զավակ էծնվում Բնակություն հաստատելուց հետո ունենում է ևս 4 երեխա: Պարգև պապիկառուցած տանը այժմ ապրում ենք մենք:

Պարգև պապը մահացել է 1986 թվականին, 74 տարեկան հասակում:

Ունեցել է 6 երեխա, 15 թոռ, 20 ծոռ: