Նամակ իմ ուսուցչուհուն

Սովորեցրեք ինձ լինել ազնիվ ու մի թողեք ինձ ստել: Սովորեցրեք ինձ լինել նպատակասլաց և անել այն, ինչ պահանջված է: Սովորեցրեք ինձ հարգալից լինել յուրաքանչյուրի հանդեպ: Սովորեցրեք ինձ լինել հանդուրժող և քաջ: Սովորեցրեք ինձ իմ առաջ դնել նպատակներ ու հասնել դրանց: Սովորեցրեք ինձ իմ ունեցածով բավարարվել և չդժգոհել: Սովորեցրեք ինձ վատ բաներից չհուսահատվել և միշտ առաջ նայել: Սովորեցրեք ինձ ապրել ներկայով, այլ ոչ անցյալով: Սովորեցրեք ինձ վատի մեջ լավը գտնել:

Նյարդային Հիվանդություններ

nevrozՆյարդային հիվանդությունները բաժանվում են երկու խմբի՝ փսիխոզներ և նևրոզներ։ Փսիխոզները ժառանգաբար են փոխանցվում, իսկ նևրոզները ձեռքբերովի են։
Նյարդային հիվանդությունների աճը հետևանք է հասարակական կյանքում առկա խոչընդոտների: Երբ մարդը պատկերացում ունի հոգենյարդային խաթարումների, հիվանդությունների մասին, ապա նրա ռեակցիան հանգիստ ու համարժեք է լինում, նա էլ ավելի հոգատար, համբերատար ու հանդուրժողական է լինում հիվանդի նկատմամբ՝ հասկանալով նրա հոգեվիճակը։ Իսկ երբ մարդը ոչինչ չի իմանում դրանց մասին, արագ տագնապի մեջ է ընկնում, շուտափույթ, չմտածված եզրակացություններ անում այն մասին, որ “խանգարվել , խենթացել է” հիվանդը, երբեմն էլ իրեն թույլ տալիս գռեհիկ արտահայտություններ  և ցուցաբերում դրան համարժեք վերաբերմունք։ Երբ մարդը պատկերացում ունի հոգենյարդային խաթարումների, հիվանդությունների մասին, ապա նրա ռեակցիան հանգիստ ու համարժեք է լինում, նա էլ ավելի հոգատար, համբերատար ու հանդուրժողական է լինում հիվանդի նկատմամբ՝ հասկանալով նրա հոգեվիճակը։ Իսկ երբ մարդը ոչինչ չի իմանում դրանց մասին, արագ տագնապի մեջ է ընկնում, շուտափույթ, չմտածված եզրակացություններ անում այն մասին, որ “խանգարվել , խենթացել է” հիվանդը, երբեմն էլ իրեն թույլ տալիս գռեհիկ արտահայտություններ  և ցուցաբերում դրան համարժեք վերաբերմունք։

Հետապնդման զառանցանք (որ բոլորը իրեն հետապնդում են, “լրտեսում”, հետևում են իրեն)։

Թունավորման զառանցանք (ուզում են սպանել, թունավորել սնունդը)։

Ֆիզիկական ազդեցության զառանցանք (որ ինչ-որ մեքենաների, ռադիոընդունիչների ալիքների միջոցով ազդում են իր վրա )։

Իպոխոնդրիկական (մելամաղձային) զառանցանք (հիվանդին թվում է, փտում է իր ստամոքսը կամ աղիքներում ինչ-որ ոսկոր կա և այլն, այսինքն՝ մտացածին հիվանդություն է իրեն վերագրում)։

Մեծարման և հարստության զառանցանք (հիվանդն իրեն հայտնի զորավար է համարում, կամ հարուստ, որը վագոնով ոսկի ունի )։

Վնասի, կորուստի զառանցանք (հիվանդին թվում է, թե բոլորը ուզում են իրեն թալանել և թաքցնում է իր ունեցվածքը )։

Ինքնամեղադրման զառանցանք (հիվանդին թվում է, որ իր գոյությամբ և գործունեությամբ մեծ վնաս է հասնում ընտանիքին, պետությանը )։

Ժպիտը Ստեղծագործության (Վերլուծություն)

Այս ստեղծագործությունը ինձ համար շատ հետաքրքիր էր, ինձ դուր եկավ: Այս պատմությունը այն բանի մասին է, որ մարդիկ իրենց երկիրը չսիրելով՝ մտածում են, որ մի քանի տարի հետո մարդիկ կսկսեն հոգնել և նահանջել ամեն ինչից, կսկսեն չսիրել և անգամ չուզենալ մտածել ապագայի մասին, և ամեն ինչ կվերանա, բայց վերջում կհայտնվի մեկը, ով կուզենա ամեն ինչ հակառակը փոխել, որ այդպես չշարունակվի, և երկիրը չկործանվի:  Ստեղծագործության իմաստը այն էր, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդպիսի բաներ չլինեն, և ամենակարևորը, որ պիտի սիրենք մեր երկիրը և գնահատենք: Պետք է պահպանենք մեր հողերը, այն, ինչ ունենք, որպեսզի չսկսեն պատերազմներն ու ավերակները: