Հայոց լեզու, Առաջադրանք 23

  1. Կետադրել հետևյալ հատվածը.

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր տերևաթափով, արևի նվաղ ջերմությամբ դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները խմբերով, քշում տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի հնձած արտերի վրա ,իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ  զգացվում էր առաջին ձյունի շունչը:

 

 

2. Կետադրել հետևյալ հատվածը.

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է մինչև գարուն ,ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում ,ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը՝ դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն ,ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան մարդու երես չտեսած ,մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա,արևի տակ ,ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։

Գիշեր է դառնում և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում՝ հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից ,արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը ,մի երկու պատառ լափում ,լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան ,փնթփնթալով հեռանում՝ մինչև լեշը հոտի։

Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները ,անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ ,զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը՝ ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում ՝արջի սատկած քոթոթին։

Իմ օրագիրը (10.16.2016)

 

Այսօր առավոտյան արթնացա պայուսակս դասավորեցի նստեցի մեքենան և գնացի դպրոց: Հասա ու արագ գնացի մասնակցելու ընդհանուր պարապունքին, այն շատ հետաքրքիր անցավ: Առաջին ժամը մեզ մոտ գրականություն էր: Մենք ամբողջ դասին կարգի բերեցինք մեր բլոգները, օրագիր, թարգմանություն օտար լեզուներից ու գրաբարից և այլն: Դասի ավարտից հետո գնացինք ռուսերենի դասասենյակ: Մենք ռուսերենի ժամին արեցինք վարժություններ և դասը ավարտվեց: Սկսվեց ընտրությունը, վրացերեն լեզու ինձ հետաքրքրում է, այդ պատճառով էլ ես ընտրել եմ վրացերեն: Մենք դասարանում բաժանվեցինք երկու խմբի, աղջիկների խումբ և տղաների խումբ: Աղջիկները պետք է վրացերեն հարցեր տան տղաներին իսկ տղաները պատասխան են այդ հարցին, իսկ հետո հակառակը: Այդպես առաջին ժամին հարցերից անծանոթ բառեր դուրս գրեցինք, իսկ երկրորդ ժամին այդ անծանոթ բառերով փորձեցինք հարցեր կազմել, մի խոսքով հարստացրեցինք մեր բառապաշարը նոր բառերով: Մեր մոտ երկար դասամիջոց էր: Ես իմ ընկերուհիների հետ գնացի Էտալոն, հաց կերանք, այգում ճաճորվեցին և շտապեցինք դասարան: Հանրահաշիվ էր անցանք նոր թեմա, այդ թեմայի վերաբերյալ վարժություններ արեցինք, և դասը ավարտվեց: Սկսվեց հասարակագիտությունը: Ես շաատ եմ սիրում այս առարկան քանի որ մենք բանավեճեր շատ հաճախ ենք անում: Օրինակ անցյալ ու այս դասին մենք բաժանվեցինք երկու խմբի աղջիկների և տղաների խբմին և սկսեցին վիճել թե ինչ է կարելի աղջկան որ տղային չի կարելի կամ որ տղային է կարելի աղջիկներին չի կարելի: Այդ ժամին այնքան վիճեցինք, որ չհասկացանք թե ինչպես դասը ավարտվեց: 7-8 ժամերին ֆիզկուլտուրա էր: այդ երկու ժամերն էլ անցավ և ես գնացի տուն: Ընթրեցի, միքիչ հանգստացա դասերս արեցի և գնացի քնելու: